«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ Աբու Դաբիի «Մենամարտերի կղզում», գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մենամարտելու է Ջաստին Գեյջիի հետ:
«Խաբիբը կհաղթի, նա իմ եղբայրն է, իշալահ»,- ասել է պորտուգալացին Instagram-ի ուղիղ եթերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ռուս մարզիկը 28 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել, որոնցից բոլորում հաղթանակ է տոնել. ամերիկացու հաշվին կա 24 մենամարտ, 22 հաղթանակ ու 2 պարտություն:
Fanat, Realmadrid.am