«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ 19-ամյա ֆուտբոլիստին թիմում պահելու բոլոր փորձերն ապարդյուն են:
Հատկանշական է, որ Գարսիան «Բարսելոնայի» սան է ու մտադիր է վերադառնալ հարազատ ակումբ:
Սպասվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը Կատալոնիա կտեղափոխվի գալիք ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Fanat, Realmadrid.am