Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Եվրոպական սուպերլիգայի հեռանկարների մասին։
– Սուպերլիգան արդեն մեռե՞լ է, ի՞նչ կլինի հետագայում
– Այդ նախագիծն անհնար է իրագործել։ Գերմանական ակումբները չեն մասնակցի այս մրցաշարին, ֆրանսիականները՝ նույնպես։
Այն ձևով, որ մտածվել է, սուպերլիգան մեռած նախագիծ է։ Թող իրատես լինեն, բանակցությունների համար հիմա դռներ բախելը ցինիկ է հնչում։
Զարմացած եմ, որ սխալը թույլ տվեց Ֆլորենտինո Պերեսի պես բիզնեսմենը։ Ինքներդ արեք ենթադրություններ,- ասել է Տեբասը։