Լուրեր

Բելինգեմը սկսել է համագործակցել նոր բրենդի հետ
17.05.2024
1131 0

Ջուդ Բելինգեմը երկարաժամկետ պայմանագիր է կնքել էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերության հետ։

«Արքայական ակումբի» կիսապաշտպանը դարձել է Lucozade բրենդի ներկայացուցիչը, հաղորդում է Marca–ն։

«Եթե դու ցանկացած մակարդակում սպորտով ես զբաղվում Մեծ Բրիտանիայում, ապա ծանոթ ես  Lucozade Sport բրենդի հետ։ Մենք եղբորս հետ տեսնում էինք, թե ինչպես է մեր հաւրը ֆուտբոլ խաղում և ես միշտ տեսնում էի, թե նա ինչպես է դա իր ձեռքում պահել։ Դա է պատճառը, որ այս բրենդի հետ աշխատելն այդքան կարևոր է ինձ համար»,– ասել է Բելինգեմը։