Կառլո Անչելոտիի թիմը ժամանել է Տիրասպոլ, որտեղ վաղը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակում կմրցի «Շերիֆի» դեմ։
Մադրիդիստները հանգրվանել են «Россия» անունը կրող հյուրանոցում, որը գտնվում է Տիրասպոլի կենտրոնում։ Նրանք, կարծես թե, ընտրության հնարավորություն չեն ունեցել։
Օրինակ «Շախտյորի» ներկայացուցիչները, որոնք սեպտեմբերի կեսերին ժամանել էին Տիրասպոլ, այսպես էին նկարագրել ենթակառուցվածների հետ կապված խնդիրը։
«Դա ընտրություն էր՝ առանց ընտրության հնարավորության։ Ամբողջ քաղաքում միայն մեկ հյուրանոց էր՝ «Россия»-ն, որն ունակ էր համարների քանակով ու ենթակառուցվածքների առումով ընդունել Չեմպիոնների լիգայի խաղերի համար ժամանակ ֆուտբոլային պատվիրակության։
Անգամ ակումբի ակադեմիաները, որոնք մասնակցում էին երիտասարդական առաջնությանը, ստիպված էին քաղաքում հյուրանոցների քանակի պատճառով ապրել «Շերիֆի» մարզաբազայում։
«Россия» հյուրանոցի լյուքս համարում մեկ գիշերվա համար պետք է մոտավորապես 62 դոլար վճարել։