Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ կլինի «Կադիսի» դեմ հանդիպմանը՝ գրում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կուրտուան նախորդ շաբաթ ստիպված էր լքել Բելգիայի հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով:
Բելգիացին Զինեդին Զիդանի թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից է ու հիմնական ուժը: Տիբոյի հրաշալի խաղի շնորհիվ «Արքայական ակումբը» կարողանում է անառիկ պահել սեփական դարպասն ու միավորներ վաստակել նոր մեկնարկած մրցաշրջանում:
Fenomeno, Realmadrid.am