• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Գյուլերի պապիկ․ «Արդան ցանկանում է գերազանցել Ռոնալդուին և Մեսսիին»

Լուրեր

Գյուլերի պապիկ․ «Արդան ցանկանում է գերազանցել Ռոնալդուին և Մեսսիին»
31.12.2024
1023 0

Արդա Գյուլերի պապիկը կարծում է, որ իր թոռն ունակ է դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

«Այսօր նա հիացնում է Թուրքիային։ Երբ Արդան գոլ է խփում, երդվում եմ, իմ հեռախոսը չի դադարում զանգել մինչև առավոտ։ Ինձ զանգում են ամեն տեղից և շատ են սիրում նրան։

Արդայի միակ երազանքը, կարծում եմ, արդեն իրականացել է։ Նա ասում է․ «Ես կդառնամ աստղ և համար առաջինը։ Ես նրան ասում եմ․ «Դու արդեն համար մեկն ես, Թուրքիան գիտի քեզ, ամբողջ աշխարհը՝ նույնպես։ Չկա այնպիսի մարդ, որ չի ճանաչում քեզ»։

Հնարավոր է, որ նա ցանկանում է շրջանցել Ռոնալդուին, Մեսսիին և այլոց։ Կարծում եմ՝ կստացվի։ Եթե այս տարիքում տղան նման բարձրունքներ է գրանցում, ապա, հնարավոր է, դառնա ավելի հայտնի»,– ասել է Մեհմեթ Ալի Գյուլերը։