Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը մրցում էր Սլովակիայի հետ։
Մինչև հանդիպման վերջին վայրկյաններն անգլիացիները 0–1 հաշվով պարտվում էին, սակայն 95–րդ րոպեին «Ռեալի» առաջատար Ջուդ Բելինգեմը կիսաշրջադարձ հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում Հարի Քեյնը հաշիվը դարձրեց 2–1։
Սաութգեյթի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Շվեյցարիայի հետ։