Լա լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալելու է առաջնության նորեկ «Կադիսին»:
Չնայած նրան, որ մադրիդցիների հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ կլինի հանդիպմանը, Զինեդին Զիդանը դիտարկում է Անդրեյ Լունինին մեկնարկային կազմում դուրս բերելու տարբերակը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ բելգիացին ստիպված էր լքել հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով:
«Ռեալ» - «Կադիս» խաղը կայանալու է հոկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
Fanat, Realmadrid.am