«Ռեալի» վինգեր Վինիսիուսը Marca-ին տված հարզազրույցում խոսել է իր նոր խաղահամարի մասին:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլում մեկնարկել եմ 20 համարով, ու այս մրցաշրջանում կրկին հնարավորություն ունեցա այն ստանալու: Հիմա ավելի հարմարավետ եմ ինձ զգում: 20 համարի խաղաշապիկը հաջողություն է բերում ինձ»,- եզրափակել է բրազիլացին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am