• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոդրիչ. «Ցանկանում եմ մնալ Մադրիդում նույնիսկ կարիերաս ավարտելուց հետո»

Լուրեր

Մոդրիչ. «Ցանկանում եմ մնալ Մադրիդում նույնիսկ կարիերաս ավարտելուց հետո»
12.10.2020
1849 0

Լուկա Մոդրիչը հերթական հարցազրույցն է ունեցել, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։

Իր մարդ տեսակի մասին։ 

«Այն, ինչ տեսել եմ ողջ կյանքիս ընթացքում, մեծապես ազդել է իմ մարդ տեսակի ձևավորման վրա։ Դրանում մեծ դեր ունեն նաև ծնողներս։ Ես հասարակ մարդ եմ և ուրախ եմ, որ ինձ այդպես են ճանաչում»։

Մանկության տարիների մասին։ 

«Կարծում եմ, որ ես լավ երեխա եմ եղել։ Միշտ ավելի փոքրամարմին եմ եղել, քան իմ հասակակիցները, ուստի միշտ ստիպված եմ եղել շատ աշխատել ու պայքարել իմ տեղի համար։ Բոլորն էին ասում, որ ես տաղանդավոր եմ» 

Ֆուտբոլիստի իմիջի մասին։ 

«Ցանկացած սպորտաձևում էլ բոլոր մարզիկները տարբեր են։ Մարդիկ սիրում են քննարկել ու քննադադել բոլորին։ Ֆուտբոլիստները նույնպես հանգստի կարիք ունեն։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը շատ բարդ է, բայց մարդկանց թվում է, թե քեզ ամեն ինչ երկնքից է ընկնում։ Այդ քննադատությունները միշտ եղել են ու միշտ կլինեն» 

Կարիերան ավարտելուց հետո իր հետագա կյանքի մասին։ 

«Մեզ դուր է գալիս Մադրիդը, և շատ հնարավոր է, որ կարիերաս ավարտելուց հետո շարունակենք ապրել այստեղ». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am