Լուրեր

Գյուլերի հարցով վերջնական որոշում է կայացվել
14.03.2024
1511 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը չի հեռանա «Ռեալ Մադրիդից» այս ամառ, հաղորդում է AS–ը։

Ո՛չ ակումբը, ո՛չ Գյուլերը չեն քննարկում առաջիկա ամռանը նրան վարձակալությամբ հանձնելու տարբերակը։

Հաջորդ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստն ավելի կարևոր դեր կունենա «Արքայական ակումբում»։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է 6 հանդիպման (93 րոպե) և դարձել 1 գոլի հեղինակ։