MLS-ի ակումբները հետաքրքրված են «Ռեալի» պաշտպան Նաչոյի ծառայություններով և ցանկանում են նրան թիմ հրավիրել ձմռանը, սակայն իսպանացին ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում:
Կենտրոնական պաշտպանը իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի նախքան պայմանագրի ժամկետի լրանալը (մինչև 2023 թվականը): Նրա նպատակը 23.24 մրցաշրջանը հարազատ ակումբի հետ սկսելն է:
Ամերիկյան ակումբներից բացի, 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ռոման» ու «Վուլվերհեմփթոնը»: