Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ, հայտնում է լրագրող Լուկաս Նավարետը։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաներն» այս պահին պաշտոնական առաջարկ չեն կատարել ֆուտբոլիստի համար։ Եթե անգլիական ակումբն իրոք ցանկանա ձեռք բերել 30-ամյա բրազիլացու տրանսֆերային իրավուքը, ապա կանի առաջարկ «որից հնարավոր չէ հրաժարվել», գրում է Նավարետը։
Կազեմիրոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Transfermarkt-ը 40 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։