«Ռեալը» հազիվ թե վերադարձնի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է COPE-ն։
Հաղորդվում է, որ ակումբում սիրում ու հարգում են պորտուգալացուն, որը Մադրիդում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, սակայն չեն դիտարկում նրա վերադարձի տարբերակը։
Իսպանիայի գործող չեմպիոններն ավելի հետաքրքրված են նոր աստղի հրավիրելու տարբերակով, որը օգտակար կլինի նաև ապագայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա Ռոնալդուն պատրաստ է հեռանալ «Յուվենտուսից»։