Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մերժել է ՊՍԺ-ի ու «Չելսիի» առաջարկները՝ հաղորդում է RMC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավստրիացին միայն երկու տարբերակ է դիտարկում. կա՛մ միանալ Մադրիդի «Ռեալին», կա՛մ «Բարսելոնային»:
Հիշեցնենք, որ Ալաբայի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է հունիսի 30-ին: Ֆուտբոլիստը պաշտոնապես հաստատել է, որ հեռանալու է գերմանական ակումբից:
Fenomeno, Realmadrid.am