Գարի Նևիլը կարծում է, որ «Ռեալը» ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Չեմ կարծում, թե «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Ես շատ եմ մտածել Փարիզում կայանալիք եզրափակիչի մասին, «Ռեալի» մասին և թե ինչու նրանք հաղթեցին ու ինչու են շարունակում քամբեքներ կատարել։ Ես հիշեցի 1999 թվականը և այն, թե ինչպես էր ՄՅՈՒ-ն մշտապես քամբեքներ կատարում ու հաղթում խաղավերջում։
Հարցը մեր կիսապաշտպանությունում էր. Կին, Բաթ, Սքոուլզ, Գիգզ, Բեքհեմ։ Նրանք բացարձակ ֆենոմենալ էին։ Ես նայում եմ «Ռեալի» կիսապաշտպանությանն ու տեսնում եմ նրանց կազմում Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Վալվերդե, Կամավինգա. այս հինգը «Ռեալին» առաջ են մղում առաջին րոպեներից մինչև վերջին րոպեն։
Կառլո Անչելոտին նրանց օգնությամբ մրցակցին մինչև վերջ խանգարում է։ Կարծում եմ, որ «Լիվերպուլի» կիսապաշտպանությունը նրանց թույլ օղակն է և վերջին 15 րոպեներին կիսապաշտպանությունը, այդ հինգը, «Ռեալին» հաղթանակ կբերեն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը։