Բեյլը չի ցանկանում լքել Մադրիդը, այդ պատճառով էլ կարող է դիտարկել կարիերան մայրաքաղաքային թիմերում շարունակելու տարբերակը։
Ա. Տորրես («Խետաֆեի» նախագահ). «Այսօր ես մոտ 45 րոպե շփվեցի Բեյլի գործակալի հետ։ Նրանք մեզ առաջարկեցին թիմ հրավիրել նրան։ Կարելի է մտածել, որ սա կատակ է, բայց ես լուրջ եմ։
Ես հասկացա՝ ինչ պատճառով է նա ցանկանում մնալ Մադրիդում և ինչու է նրա ծառայությունները մեզ առաջարկվել։ Ես պետք է մտածեմ ու այդ հարցը քննարկեմ մեր մարզիչների հետ։
Դեռ չեմ կարող ասել՝ կտեղափոխվի՞ նա «Խետաֆե», թե ոչ։ Ինձ նրա ծառայություններն են առաջարկել և ես լսել եմ նրա ներկայացուցչին։ Կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է»։