Լուրեր

«Ռեալը» 7 խաղ անընդմեջ չի պարտվում «Ատլետիկոյին»
07.03.2021
2081 0

Լա լիգայի շրջանակներում «Ատլետիկոն» ու «Ռեալը» 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը։

«Սերուցքայիններն» արդեն 7 հանդիպում է, ինչ չեն պարտվում սկզբունքային մրցակցի դեմ խաղում (հաշվի առնելով նաև Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումը, որտեղ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց):

Վերջին անգամ «Ատլետիկոն» «Ռեալին» պաշտոնական խաղում հաղթել է 2018 թվականի օգոստոսին՝ ՈՒԵՖԱ-իս սուպերգավաթի շրջանակներում (4-2, հաշվի առնելով նաև ավելացված ժամանակը):


Ամենակարդացված