ՊՍԺ-ն հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռացած Մարկո Ասենսիոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
«Արտոնություն է լինել այս մեծ ակումբի մի մասը: Անհամբերությամբ եմ սպասում նոր թիմակիցներիս միանալուն ու նրանց հետ մի քանի կարևոր նպատակների հասնելուն»,- ՊՍԺ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է իսպանացի հարձակվողը:
Fenomeno, Realmadrid.am