• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոդրիչը ոչ մի միավոր չի ստացել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում

Լուրեր

Մոդրիչը ոչ մի միավոր չի ստացել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում
30.11.2021
1631 0
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 34-ամյա Մեսին կարիերայում 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։

AS-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան ու «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը քվեարկության արդյունքում ոչ մի միավոր չեն ստացել, այդ իսկ պատճառով կիսել են 29-րդ - 30-րդ հորիզոնականները։

Մոդրիչը 2018 թվականին դարձել էր «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Այդ տարում խորվաթ ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի հետ հասել էր մինչև ԱԱ-ի եզրափակիչ ու զիջել Ֆրանսիային (2-4):


Ամենակարդացված