«Յուվենթուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, երիտասարդ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»:
Նշվում է, որ անգլիական ակումբում մտադիր են ստանալ Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտանների զույգը (Դե Լիգտ, Վան Դեյկ), իսկ «կապտանռնագույնները» վաղուց են ցանկանում հրավիրել 21-ամյա պաշտպանին:
«Ռեալի» պարագան մի փոքր այլ է. «սերուցքայինների» ղեկավարությունը Դե Լիգտին կգնի միայն այն պարագայում, եթե Ռաֆայել Վարանը վերջնականապես որոշի հեռանալ: Հիշեցնենք, որ հոլանդացու գործակալը հանրահայտ Մինո Ռայոլան է, ով հիանալի հարաբերություններ ունի Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դե Լիգտն անցկացրել է 14 հանդիպում:
Fanat, Realmadrid.am