Մադրիդի «Ռեալի» ձախեզրային պաշտպան Ֆեռլան Մենդին հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, քանի որ նախնական հայտացուցակում ընդգրկված Լեո Դյուբուայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ֆրանսիայի հավաքականը հանդիպումներ է անցկացնելու Պորտուգալիայի ու Խորվաթիայի ընտրանիների դեմ: Այս պահին Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնում Ուկրաինայի հավաքականի հետ: Այս խաղին, սակայն, Մենդին հայտավորված չէ: Ֆուտբոլիստը հավաքականին կմիանա վաղը:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից Ռաֆայել Վարանը նույնպես Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում է:
Fenomeno, Realmadrid.am