• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանը՝ Լա լիգայի մասին. «Մնաց 48 միավոր, «Ռեալը» կներդնի ողջ ջանքերը»

Լուրեր

Զիդանը՝ Լա լիգայի մասին. «Մնաց 48 միավոր, «Ռեալը» կներդնի ողջ ջանքերը»
13.02.2021
2723 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի մասին։

«Եվս 48 միավոր մնաց վաստակելու ու մենք պատրաստվում ենք պայքարել ու լավ ֆուտբոլ խաղալ, որ փորձենք հաղթել հանդիպումներում։

Մենք կարող ենք ղեկավարել միայն այն, ինչ անում ենք խաղադաշտում ու մենք պատրաստվում ենք մինչև մրցաշրջանի ավարտ մաքսիմում ներդնել ողջ ուժերը»,- ասել է Զիդանը։

«Ռեալը» ներկայումս 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 22 հանդիպումներից հետո․ «Ատլետիկոն» առաջատարն է՝ 21 հանդիպումից հետո 54 միավոր։