«Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը։
Մադրիդյան ակումբը բաց կթողնի ֆուտբոլիստին, եթե նրա համար 50 մլն եվրո առաջարկեն։ «Յուվենտուսն» ու «Չելսին» հետաքրքրված են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով, իսկ ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն ավելի վաղ են հետաքրքրվածություն ցուցաբերել, գրում է Marca-ն։
«Ռեալը» կգերադասեր վաճառել Վարանի տրանսֆերը ՊՍԺ-ին, քանի որ ցանկանում է ընկերական հարաբերություններն ամրապնդել փարիզյան ակումբի հետ՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի համար բանակցություններից առաջ։
Հաղորդվում էր, որ «Ռեալը» Վարանի տրանսֆերը կվաճառի այս ամառ, եթե ֆուտբոլիստը չցանկանա երկարաձգել պայմանագիրը։ Այս մրցաշրջանում նա 2 գոլի հեղինակ է դարձել։