Ուղիղ մեկ տարի առաջ Ջուդ Բելինգեմը նորամուտը նշեց «Ռեալ Մադրիդի» կազմում և աչքի ընկավ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։
«Արքայական ակումբը» «Ատլետիկին» միակ պարտությունը հասցրեց «Սան Մամեսում»՝ ամբողջ մրցաշրջանում և մեկնարկեց լեգենդար տարին, որն ավարտվեց Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում հաղթանակով։
«Ատլետիկի» դեմ խաղը «հիշարժան» է նաև նրանով, որ Էդեր Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։