The Athletic. Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում խոստովանում են, որ Բրահիմ Դիասը մոտ է առաջիկայում երկրի հավաքական հրավիրվելուն:
Սակայն RFEF-ում մտավախություն ունեն, որ նա կարող է բավարար խաղաժամանակ չունենալ ակումբում, երբ մարտին կայանան հավաքականների հանդիպումները:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 ասիստի հեղինակ: