Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում տիտղոսը կվիճարկի «Բարսելոնայի» հետ (27.04.2025 00:00):
Վաղվա եզրափակիչը սպասարկող մրցավար Դե Բուրգոս Մենգոեչեան արտասվել է՝ մեկնաբանելով մրցավարական կորպուսի շուրջ սկանդալն ու RMTV–ի ռեպորտաժը։
«Այն, ինչի միջով մենք անցնում ենք՝ չպիտի լինի։ Սարսափելի է, երբ տղադ վերադառնում է դպրոցից արցունքն աչքերին և ասում, որ իրեն ասել են «գողի տղա»։