Մադրիդի «Ռեալը» լուրջ կորուստներով է մոտենում «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված խաղին:
«Արքայական ակումբի» հիմնական թիմից 9 ֆուտբոլիստ վնասվածք ունի:
Առողջական խնդիրների պատճառով առաջիկա խաղին չեն մասնակցի Ազարը, Ռամոսը, Կարվախալը, Վալվերդեն, Լուկաս Վասկեսն ու Ռոդրիգոն:
Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների անվանացուցակը համալրել են Ալվարո Օդրիոսոլան, Իսկոն ու Էդեր Միլիտաոն: Այս երեք ֆուտբոլիստների մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է, մյուսներինը՝ քիչ հավանական:
Թոնի Կրոսը նույնպես բաց կթողնի «Խետաֆեի» դեմ խաղը դեղին քարտերի թույլատրելի քանակը լրացնելու պատճառով:
Fenomeno, Realmadrid.am