Cope․ «Ռեալի» ամենահավանական զարգացումները․
• Անչելոտին կավարտի այս մրցաշրջանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
• Մայիսի 24-25-ին պաշտոնապես կհայտարարվի նրա հեռանալու մասին։
• Մասնագետին գրավում է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունը։
• 2025 թ․ Աշխարհի ակումբային առաջնությանը «Ռեալը» կմեկնի կամ նոր գլխավոր մարզչով, կամ էլ Սոլարիի գլխավորությամբ՝ որպես ժամանակավոր մարզիչ։
Relevo․ Եվ Անչելոտին, և «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում են արժանի կերպով հրաժեշտ տալ միմյանց։ «Սերուցքայինները» վստահ են, որ ակումբի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը արժանի է պատշաճ հրաժեշտի։
Դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ)․ «Այս բարդ պահին ցանկանում եմ աջակցություն հայտնել Անչելոտիին։ Ես լիովին նրա կողմն եմ։ Նա մարդկանց ոչինչ պարտք չէ։ Նրա նվաճումները շատերիս համար երազանք են»։