Լրագրող Ռուբեն Ուրիան հաղորդում է, որ «Ռեալը» կապ է հաստատել Պոչետինոյի հետ։ Ակումբի ղեկավարությունը արգենտինացուն դիտարկում է որպես գլխավոր մարզչի թեկնածու, քանի որ Զիդանը լքեց պաշտոնը։
ԶԼՄ-ների տեղեկություններով, Պոչետինոն մոտակա ժամանակներս կարող է հեռանալ ՊՍԺ-ից, քանի որ կոնֆլիկտի մեջ է ակումբի գլխավոր տնօրենի հետ։
Պոչետինոյով նաև նրա նախկին ակումբ «Տոտենհեմն» է հետաքրքրված, սակայն մասնագետը չի ցանկանում բաց թողնել «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալու շանսը։