El Chiringuito-ի հաղորդավարը հայտնում է, որ երեկ Պերեսն ու Զիդանը երկու ժամ տևողությամբ զրույց են ունեցել, որի ընթացքում «Ռեալի» նախագահը մարզչին փորձել է համոզել չհեռանալ։
Զիդանը Պերեսին հայտնել է, որ այլևս չի զգում ակումբի աջակցությունն ու պաշտպանությւոնը։ Ֆրանսիացին նաև իրեն չի համարում այն մարդը, որը կարող է լիովին բարեփոխել ակումբը։
48-ամյա մարզիչը երազում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։