Անչելոտին երբեք մեկ ֆուտբոլիստի շահը թիմի շահերից վեր չի դասի։ Նրան չի տպավորում Գյուլերի մոտեցումը մարզումներին, ինչպես նաև խաղը առանց գնդակի։
Մարզչի և ֆուտբոլիստի հարաբերությունները երբեք էլ հիանալի չեն եղել։
Գյուլերը հրաժարվում է վարձակալությամբ հեռանալու տարբերակից, եթե ստիպված լինի հեռանալ ամռանը, ապա կցանկանա լիարժեք վաճառք։
Անչելոտին և մարզչական շտաբը խիստ դժգոհ են եղել Գյուլերի խաղից «Լեգանեսի» դեմ գավաթային հանդիպման ժամանակ։ Արդան սխալ որոշումներ է կայացրել գնդակով, սակայն մարզիչներին ամենաշատը անհանգստացրել է նրա պասիվությունն ու պայքարի բացակայությունը։
Անչելոտին չի հասկանում՝ ում փոխարեն Գյուլերը պետք է խաղա հիմնական կազմում՝ հաշվի առնելով մեկնարկային կազմի ներկայիս որակը և այն, որ Արդան չի օգտագործում իրեն տրված հնարավորությունները։