Միլանի «Ինտերը» հետաքրքրված է իտալական «Կոմոյում» հանդես եկող արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասի ծառայություններով, որը Մադրիդի «Ռեալի» սան է։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալը» մտադիր է օգտագործել իր առաջնահերթ գնման իրավունքն ու ներկայացնել առաջարկ «Կոմոյին»՝ 9 միլիոն եվրոյի չափով։ Դրանից հետո Միլանի «Ինտերը» պատրաստ է սկսել բանակցություններ մադրիդյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պասը մասնակցել է 26 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt կայքի տվյալների՝ 20-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։