• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Սաուդյան Արաբիան պատրաստ է տիեզերական գումար վճարել Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի դիմաց

Լուրեր

Սաուդյան Արաբիան պատրաստ է տիեզերական գումար վճարել Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի դիմաց
22.02.2025
300 0

Relevo. Սաուդյան Արաբիային մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ արաբների համար խնդիր չի լինի վճարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի պայմանագրում նշված 1 միլիարդ եվրոյի հրաժարագինը, ինչպես նաև հենց ֆուտբոլիստին առաջարկել նույնքան գումար՝ 5 տարվա համար կամ նույնիսկ ավելին։

Թեև վերջին ամիսներին Սաուդյան Արաբիան կապ չի հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ, նրանք սպասում են հարմար պահի։

Մինչ այդ «Ռեալ Մադրիդը» արդեն մի քանի հանդիպում է անցկացրել Վինիսիուսի ներկայացուցիչների հետ՝ 2027 թվականին ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս պահին կողմերը նոր համաձայնության չեն հասել, սակայն ակումբը մտադիր է երկարաձգել բրազիլացու պայմանագիրը։


Ամենակարդացված