Լուրեր

Ռոնալդուն խոսել է Բելինգեմի մասին
20.09.2024
111 0

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին։

«Ահռելի պոտենցիալ ունի, նա մեծ տաղանդ է։ Նա աճ կգրանցի, ինչպես մյուս ֆուտբոլիստները՝ Կամավինգան, Ռոդրիգոն, Վինիսիուս Ժունիորը։ Կարծում եմ, որ նա այն թիմում է, որը նրան կօգնի թոփ ֆուտբոլիստ դառնալ։ Ես հավատում եմ, որ նա նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը կլինի»,– ասել է Ռոնալդուն՝ իր յութուբ ալիքում։

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2023 թվականից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։