Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 4 ֆուտբոլիստի ձեռք բերել ամռանը, հաղորդում է AS պարբերականը։
«Արքայական ակումբի» շորթ–լիստում են երեք պաշտպան՝ Տրենտ Ալեքսանդր– Առնոլդը, Ջոնաթան Տան և Ալֆոնսո Դևիսը։ Բացի այդ, «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 12 խաղից հետո 27 միավորով երկրորդ հորիզոնականում է Լա լիգայում և «Բարսելոնային» զիջում է 6 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։