• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անդրեա Կամբիազոն խոսել է «Ռեալի» հետաքրքրվածության մասին

Լուրեր

Անդրեա Կամբիազոն խոսել է «Ռեալի» հետաքրքրվածության մասին
18.10.2024
92 0

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիազոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրվածության մասին։

«Այն փաստը, որ ինձանով հետաքրքրված է «Ռեալի» պես ակումբ, մեծ բան է թվում։ Հաճելի է և ոգեշնչող, երբ գիտես, որ գնահատված ես։

Այնուամենայնիվ, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել և ցանկացած պարագայում կարող եմ ասել, որ «Յուվեն» ինձ համար «Ռեալն» է»,– Կամբիազոյի խոսքը մեջբերում է Corriere dello Sport–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է 24–ամյա պաշտպանի ծառայություններով և կարող է հաջորդ տարվա ամռանը թիմ հրավիրել նրան։