Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Տիերի Անրին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Հաճախ ասում են, որ ֆուտբոլիստին ժամանակ է հարկավոր նոր ակումբում հարմարվելու համար, սակայն, ցավոք, երբ դու հագնում ես այդ մարզաշապիկը, այդ ժամանակը քեզ չեն տալիս»,– Անրիի խոսերը հաղորդում է Footmercato–ն։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն այս ամառ է տեղափոխվել «Արքայական ակումբ»։