Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև կայանալիք հանդիպումը «Նոու Կամպում» կսպասարկի Խոսե Մարիա Սանչեսը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Մրցավարը 2015 թվականից աշխատում է Պրիմերայում ու 2017 թվականից՝ միջազգային մակարդակում։ Մի քանի շաբաթ առաջ Սանչես Մարտինեսը ճանաչվել էր 2020 թվականի լավագույն մրցավար։
Այս մրցաշրջանում Սանչես Մարտինեսը «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղ չի սպասարկել, սակայն սպասարկել «Ռեալի» ու «Սելտայի» միջև կայացած խաղը (5-2):