Լուրեր

Ռեյները կհեռանա «Ռեալից»
05.08.2023
1352 0

Չնայած «Ժիրոնա» ձախողված տեղափոխությանը, Ռեյները կհեռանա «Ռեալից», հաղորդում է Marca-ն:

21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Իսպանիայում, քանի որ երկքաղաքացիություն ստանալու եզրին է, ինչը նոր հնարավորություններ կբացի նրա համար: Բայց եթե առաջիկա շաբաթվա ընթացքում իրավիճակը չհանգուցալուծվի, նա կհամաձայնի արտերկիր տեղափոխությանը:

Հիշեցնենք, որ Ռեյները 2020 թվականին էր բրազիլական «Ֆլամենգոյից» 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»: Նա երկու մրցաշրջան վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»՝ ստանալով ընդամենը 741 րոպե խաղաժամանակ:

2022/23 մրցաշրջանում նա «Ժիրոնայի» կազմում մասնակցել է 18 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: