ՖԻՖԱ-ն չի ստացել ոչ մի բողոք ՊՍԺ-ից՝ «Ռեալի» ու Մբապեի հնարավոր համաձայնության հասնելու շուրջ, հաղորդում է Marca-ն:
ՖԻՖԱ-ով սպառնալը մարտավարություն է, որը փարիզցիներն օգտագործում են ճնշում գործադրելու համար, բայց նրանք ոչ մի փաստ և ապացույց չունեն, որ «Արքայական ակումբն» ու ֆուտբոլիստը բանակցում են:
Ավելին՝ վերջին տարիներին ՖԻՖԱ-ն չի պատժել ոչ մի ակումբի, որը շփվել է պայմանագրի ավարտին կես տարի մնացած ֆուտբոլիստի կամ նրա ներկայացուցիչների հետ: