Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բանակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ մինչև այն պահը, քանի դեռ փարիզյան ակումբն անձամբ չի հայտնել ֆուտբոլիստին վաճառելու ցանկության մասին, հաղորդում է El Debate-ն:
Մադրիդյան ակումբը չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, որտեղ իր առաջարկն անտեսվելու է: Ակումբը 2022 թվականի ամռանը 200 միլիոն եվրո էր առաջարկել Մբապեի համար, բայց ֆրանսիական ակումբը ոչի մի կերպ չէր արձագանքել:
10 օր առաջ ՊՍԺ-ն առաջարկել է Մբապեին հրաժարվել հավատարմության բոնուսից, որը կազմում է 40 միլիոն եվրո: Մբապեն այդ գումարը կստանա, եթե ակումբում մնա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը: Նման վերաբերմունքը զայրացրել է Մբապեին և նա չի պատրաստվում հրաժարվել այդ գումարից: