Մադրիդի դատարանը պարտավորեցրել է անմիջապես դադարեցնել «Սանտիագո Բեռնաբեուի» շուրջ կառուցվող ավտոկայանատեղին։ Նման որոշում կայացվել է բողոքներից հետո։
«Սերուցքայինները» 15 օր ժամանակ ունեն, որպեսզի այդ որոշումը բողոքարկեն։
Ավելի վաղ «Ռեալը» հետաձգել էր բոլոր համերգներն ու արարողությունները մինչև ապրիլ ամիսը, քանի որ «Բեռնաբեուի» շուրջ ապրող մարդիկ բողոքել էին ձայնի բարձրությունից։