• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Corriere dello Sport. Նաչոյի՝ Ա Սերիա տեղափոխությունը կարող է տեղի ունենալ հունվարին

Լուրեր

Corriere dello Sport. Նաչոյի՝ Ա Սերիա տեղափոխությունը կարող է տեղի ունենալ հունվարին
10.10.2020
1795 0

«Ռեալի» պաշտպան Նաչոն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Նշվում է, որ «ռոսոներիները» իսպանացուն ձեռք բերելու փորձ կանեն հունվարին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Նաչոն համաձայնության է հասել իտալական մեկ այլ ակումբի՝ «Ռոմայի» հետ:

Լա լիգայի նախորդ տարվա մրցաշրջանում Նաչոն մասնակցել է ընդամենը 6 հանդիպման ու խփել մեկ գոլ:

Fanat, Realmadrid.am