Լուրեր

Ֆրանսիայի նախկին նախագահը դժգոհ է Մբապեից
23.09.2024
1458 0

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին խոսել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ–ից հեռանալու մասին։

«Կիլիանն ակումբին 7 տարի է տվել, մենք չպետք է այդ մասին մոռանանք։ Նա մեզ անհավանական էմոցիաներ է շնորհել, բայց նրա հեռանալը մի խաբկանքի արդյունք էր, որը բոլորիս մոտ կա․ մենք մտածում ենք, որ այլ վայրում խոտն ավելի կանաչ է։

Ես կարող եմ հասկանալ, թե նա ինչու է ցանկացել հեռանալ, կարող եմ հասկանալ նրա երազանքը, բայց ինձ համար դժվար է հասկանալը՝ ինչու հատկապես այդ կերպ հեռացավ։ Սակայն դա նրա ընտրությունն է»,– ասել է Սարկոզին՝ Le Parisien–ը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ռմբարկուն այս մրցաշրջանում է միացել Մադրիդի «Ռեալին»։