• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տիբո Կուրտուան՝ ֆուտբոլիստների հնարավոր գործադուլի մասին

Լուրեր

Տիբո Կուրտուան՝ ֆուտբոլիստների հնարավոր գործադուլի մասին
20.09.2024
1485 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ծանրաբեռնված խաղացանկի պատճառով ֆուտբոլիստների հավանական գործադուլի մասին։

«Գործադու՞լ, դժվար է ասելը։ Չեմ կարծում, թե խնդիրը խաղերի քանակի մեջ է, խնդիրը մրցաշրջանների միջև ոչ բավարար դադարն է։

Ամերիկայի գավաթին ու Եվրոպայի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստները երեք շաբաթ ժամանակ արձակուրդ են ունեցել, դա անհնար է։ NBA–ում հանգստանում են 4 ամիս»,– Կուրտուայի խոսքը մեջբերում է Madrid Universal–ը։

Ավելի վաղ բելգիացին աջակցել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, որը հայտարարել էր՝ ֆուտբոլիստները կարող են ծանր գրաֆիկի պատճառով գործադուլ հայտարարել։