• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» ղեկավարությունը Կեպայի հարցով որոշում է կայացրել

Լուրեր

«Ռեալի» ղեկավարությունը Կեպայի հարցով որոշում է կայացրել
01.11.2023
2071 0

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո գնել «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է The Sun-ը:

«Սերուցքայինները» պատրաստ են 29-ամյա իսպանացու դիմաց առաջարկել 20 միլիոն եվրո: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև գործարքում Անդրեյ Լունինին ներառելու հնարավորությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Կեպան «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, բաց թողել 9 գոլ: «Ազնվականների» հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը 18 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Կեպան «Ռեալ» էր ժամանել վնասվածք ստացած Տիբո Կուրտուային փոխարինելու համար: