«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին թիմ հրավիրելու տարբերակով։
Կրոսի հեռանալուց հետո «սերուցքայինները» միջին գծում խնդիրներ ունեն, այդ պատճառով էլ փորձում են այդ ոճի ֆուտբոլիստ գտնել։ Բացի այդ, մադրիդցիները իսպանացի ֆուտբոլիստներով են ցանկանում համալրվել՝ Նաչոյի, Խոսելուի, Մարինի և այլոց հեռանալուց հետո։
Ռոդրիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Հենակետային կիսապաշտպանը չի բացառում նաև, որ կարող է նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ։
Այնուամենայնիվ, եթե իսպանացին որոշեցի հեռանալ անգլիական ակումբից, ապա պատրաստ է տեղափոխվել միայն «Ռեալ Մադրիդ»։ Տրանսֆերը կարող է արժենալ 130 միլիոն եվրո։