Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է «եռագույնների» և «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Ֆրանսիայի հավաքականը ավելի լավ է խաղում, երբ կա Կիլիանը։ Իմ փորձից կարող եմ ասել, որ որոշ ֆուտբոլիստների համար օգտակար կարող է լինել միջազգային դադարը։
Ակնհայտ է, որ նա լավագույն մարզավիճակում չէ, բայց նա ռոբոտ և սուպերմեն չէ։ Պարզապես հոգնածությունը կարող է մեծ դեր խաղալ»,– ասել է Դեշամը։
Հիշեցնենք, որ 25–ամյա ֆրանսիացին այս տարվա հունիսի 3–ին է համալրել «Արքայական ակումբի» շարքերը։